Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Հուսանք, որ խորամանկ աղվեսը երկու թաթով է ընկնելու թակարդը

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Հուսանք, որ խորամանկ աղվեսը երկու թաթով է ընկնելու թակարդը
30.11.2015 | 10:49

Հերթական շանտաժից հետո Թուրքիան հաղթանակած է դուրս գալիս՝ Բրյուսելում Եվրամիությունը վերադարձել է Թուրքիային շուտափույթ այդ միության անդամ դարձնելու խնդրին՝ նախապես ներգաղթյալներին պահելու համար վճարելով 3 մլրդ եվրո: Ի՞նչ է ստացվում՝ այս երկիրը, շահագրգռելով ԱՄՆ-ին և Եվրոպային, Մերձավոր Արևելքում ներքին բախումներ հրահրելու միջոցով ստեղծում է գաղթականանների մի հզոր զանգված և ուղղորդում հենց Եվրոպա, իսկ վերջինս էլ, իրեն բնորոշ իներտ քաղաքականության արդյունքում, իբր փորձում է հետևանքներից պաշտպանվել: Հուսանք, որ խորամանկ աղվեսը, այնուամենայնիվ, երկու թաթով է ընկնելու թակարդը, իսկ դրա համար, կարծես, հիմքեր ուրվագծվում են:

Դիտվել է՝ 2349

Մեկնաբանություններ